շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը, ըստ ամենայնի, 100 մահճակալով կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը. Փաշինյան

Վաղը, ըստ ամենայնի, 100 մահճակալով կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը. Փաշինյան

Վաղը, ըստ ամենայնի, 100 մահճակալով կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց.  «Բոլորը հագեցած են թթվածնային սնուցմամբ։ Առաջիկայում սպասում ենք Մարտունու ԲԿ-ին՝ 50 մահճակալով:  «Մեդլայն» ԲԿ-ում շուրջ 60 մահճակալ կծավալվի կորոնավիրուսով հիվանդների համար»:

 

Վարչապետն ասաց նաև, որ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա ոչ մի նորություն, ամբողջ ինֆորմացիան բաց է։ Նա նշեց. «Գիտելիքի առնվազն այն տեղեկատվությունը որ առկա է, ազատ հաղորդակցվում է, չունենք խնդիր պատկերացում կազմելու համար, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար։ Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից, որովհետեւ բոլոր մասնագետները խորհուրս են տալիս, որ դիմակ րենք, պահպանենք սոցիալական հեռավորություն, բայց ամեն օր ունենում ենք մինի ճգնաժամեր»։

Խոսելով դիմակների կրման փոփոխվող քաղաքականության մասին՝ Փաշինյանը նշեց, որ դրա վերաբերյալ տեսակետները հնչել են ոչ թե Հայաստանի, այլ աշխարհի առողջապահության թիվ մեկ պատասխանատու կազմակերպությունից։ 

Նա ասաց. «Ի սկզբանե եղել է դիրքորոշում, որ դիմակ պետք է կրեն հիվանդները եւ նրանց խնամողները, որովհետեւ դիմակը պաշտպանում է վարակելուց։ Հետո փոխվել է որոշակի գիտելիք եւ իրավիճակ։

Կանխավարկածն այն է, որ մենք բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակվածի, մենք դիմակ կրում ենք ոչ այնքան սեփական, որքան դիմացինի անվտանգությունը ապահովելու համար։ Մենք ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի։ Սեփական օրինակով գիտեմ դա․ առնվազն 7 օր վարակված եմ եղել կորոնավիրուսով, եւ չեմ իմացել այդ մասին»:

  • Կիսվել: