երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վաղը տեղի կունենա Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի «դատական նիստը»

Վաղը տեղի կունենա Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի «դատական նիստը»

Վաղը՝ նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ գործը կքննվի Սաբունչի շրջանային դատարանի վարչական շենքում՝ դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։

Նշենք, որ ադրբեջանական կողմը Ոսկանյանին մեղադրում է իբրև «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

  • Կիսվել: