կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Վաղվանից մտավորականները զոհված զինծառայողների նկարներով երթեր կանեն Երևանում

Վաղվանից մտավորականները զոհված զինծառայողների նկարներով երթեր կանեն Երևանում

Երևանում մի խումբ մտավորականներ՝ Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը  և ուրիշներ,  հանդիպում են հրավիրել Մոսկվա կինոթատրոնի մոտ, որպեսզի բարձրացնեն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, ինչպես նաև մեր զոհված տղաների դիերի վերադարձի հարցը:

Հանդիպման մասնակիցները որոշեցին վաղվանից երթեր իրականացնել Երևանում՝ շրջելով դեսպանատնից դեսպանատուն:

Երթի մասնակիցներն իրենց հետ ունենալու են Արցախում զոհված ու անհետ կորած զինծառայողների նկարները: Նախ որոշվել էր ունենալ նաև ռազմագերիների նկարները, սակայն հետո որոշվեց, որ դա սխալ կլինի, կարող է խանգարել տղաներին վերադարձնելու աշխատանքներին, որոնք տարվում են:
Երթերը լինելու են ամեն օր, ժամը 12:00-ից:

Հանդիպման մասնակիցները լուսանկարներով երթեր անելու կոչ արեցին նաև արտասհամնում ապրող հայերին:
 

Նաև կոչ արվեց երկուշաբթի օրվանից գերիներին վերադարձնելու պահանջով նամակներ ուղարկել այն միջազգային կառույցներին, որոնք իրավասու են որևէ բան անել:

  • Կիսվել: