կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Ուսումնասիրվել է Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի հրապարակած կորոնավիրուսի մահվան դեպքերի տարբերությունը

Ուսումնասիրվել է Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի հրապարակած կորոնավիրուսի մահվան դեպքերի տարբերությունը

Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը:
 
Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը:

  • Կիսվել: