Ուսուցիչները հայտարարում են, որ բոլորով աշխատանքից կազատվեն, եթե տնօրենին չնշանակեն. Ստեփանյան
Մոտ երկու երկու ամիս առաջ Պուշկինի անվան դպրոցի դիմաց բոլոր ծնողները, աշակերտները, ուսուցչական կազմը, տնօրենությունը հավաքվել էին բողոքի ակցիայի և համախմբված հայտարարեցին, որ բոլորով դուրս կգան աշխատանքից, քանի որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել, որ իրենց տնօրենին ինչ-որ մարդկանց ցանկությամբ փոխեն, նոր պաշտոնակատար նշանակեն, քանի որ այդ տնօրենը ունի դեռ զարգացման իր ծրագիրը, դեռ չի ավարտել և ոչ մի բողոք չկա այդ դպրոցից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Ինչի՞ համար եք դուք ուզում այդ մարդուն փոխել, սա ուղիղ քաղաքական հարց է, նախընտրական ինչ-որ քայլեր են անում։ Պուշկինի անվան դպրոցը այն քիչ դպրոցներից մեկն է, որ իր համբավը պահել է դրական, բոլորի հետ ջերմ հարաբերություններ կան՝ ծնողներ, աշակերտներ և ուսուցչական անձնական։ Այս մարդիկ դեմ հիմա էլ ավիրելու են այս կրթական համալիրը։
Հիմա էլ ուսուցիչներն ու ծնողները հանդիպում են քաղաքապետարանի հանրակրթության պետի հետ, որին մասնակցում են նաեւ ավագանու անդամները։ Հենց հանդիպման ընթացքում վարչության պետը WhatsApp-ով նամակ ստացավ, որ ինչքան հնարավոր է՝ շուտ կարողացեք ազատվել ավագանու անդամների ներկայությունից, որ չլսեն ինչ հերթական սուտն ու լապշան են կախելու ծնողների ականջներին, խաբեն, ճանապարհեն։ Բայց ծնողները միահամուռ են, նահանջ չեն անելու և չեն պատրաստվում իրենց դպրոցը տալ այս մարդկանց՝ ՔՊ-ին և Ավինյանի գլխավորությամբ։
Հիմա ինձ հասած տեղեկություններով, ուզում են մինչև սեպտեմբերի մեկը բերեն պաշտոնակատար նշանակեն ու ստիպված ժողովուրդը չիմանա ինչ անի։ Բայց ծնողները և ուսուցիչներից շատերը ասում են, որ բոլորը սեպտեմբերի մեկից դուրս կգանք աշխատանքից, իսկ շատ-շատ ծնողներ ասում էին, որ երեխաները չեն տանելու այդ դպրոց, եթե իրենք մեզ հակառակ գնացին»։


