Ուսման հրավեր՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում սովորելու նպատակով
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ /МГИМО/) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն:
2024-2025 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 8-ն է՝ 6 բակալավրիատի, 1 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:
ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը նույնպես նախատեսվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:
ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված բուհերում ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը, տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:
Վերը նշված բուհերի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը: Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է փոխանցվեն [email protected] էլ. հասցեին:
ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․
- դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
- ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում), դիպլոմի պատճենը, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում՝ ներառյալ ներդիրները,
- արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
- ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
- 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի: