ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները վերադարձան ՀՀ (տեսանյութ)

Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները վերադարձան ՀՀ (տեսանյութ)

Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Ընտանիքի հայրն ու մայրը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Մանրամասները տեսանյութում․ 

  • Կիսվել: