ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուրախ եմ, որ աղի օգտագործման հարցը նման հնչեղություն ունեցավ․ Ավանեսյան

Ուրախ եմ, որ աղի օգտագործման հարցը նման հնչեղություն ունեցավ․ Ավանեսյան

Ես ուրախ եմ, որ աղի օգտագործման հետ կապված հարցը նման հնչեղություն ունեցավ և առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը գրավելու առողջ ապրելակերպի և սննդակարգի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եթե ԱՀԿ–ի խորհրդատվությունն այն է, որ աղի օգտագործումը չպետք է գերազանցի օրական 4 գրամը, ապա մենք օգտագործում ենք օրական 10 գրամ, ինչը նշանակում է, որ մեր առողջության համար հավելյալ ռիսկեր ենք ստեղծում։ Ուստի սա պետք է դիտարկել որպես առողջ ապրելակերպի խթանման մի բաղկացուցիչ մաս։

Եթե մենք մշտապես մեր ուշադրությունը կենտրոնացնենք հետևանքները վերացնելու վրա, ապա հանրային առողջության տեսանկյունից շատ մեծ ցուցանիշներ չենք կարող գրանցել, պետք է սովորենք հոգալ մեր առողջության մասին»,– ասաց Ավանեսյանը։

  • Կիսվել: