չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն արձագանքել է քաղաքացիների ահազանգին՝ կապված իրացվող աղի խնդրի հետ

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն արձագանքել է քաղաքացիների ահազանգին՝ կապված իրացվող աղի խնդրի հետ

Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն, արձագանքելով մի խումբ քաղաքացիների մտահոգություններին՝ կապված կերակրի աղի փոխարեն արդյունաբերականն իրացնելու հետ, տեղեկացրել է, որ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում նման բաղադրությամբ աղի վաճառքի դեպք չի հայտնաբերվել:

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հաղորդագրության մեջ:

«Արդյունաբերական աղը չի հանդիսանում սննդային, ուստի յուրաքանչյուր վաճառվող փաթեթավորման վրա առկա է բաղադրության վերաբերյալ համապատասխան մակնշում՝ «Աղ արդյունաբերական, արտադրական նպատակների օգտագործման համար»: Կոչ ենք անում սպառողներին մշտապես ուշադրություն դարձնել ապրանքների մակնշմանը, ժամկետին, բաղադրությանը, ինչպես նաև հայտնում ենք, որ չնայած մեր կողմից սննդի իրացման կետերում չի հայտնաբերվել նման բաղադրությամբ աղի վաճառքի դեպք, մեր վերահսկողական գործառույթները շարունակելով, միաժամանակ կոչ ենք անում բնակչությանը նման դեպք արձանագրելու դեպքում կապվել 50-99 կարճ համարին»,-նշված է Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: