ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուրախ եմ Ձեր վերածնունդի համար․ Անի Սամսոնյանը՝ Ալեն Սիմոնյան

Ուրախ եմ Ձեր վերածնունդի համար․ Անի Սամսոնյանը՝ Ալեն Սիմոնյան

Պարոն Սիմոնյան, դուք ազնի՞վ եք զրպարտության եւ վիրավորանքի դեմ պայքարի ձեր նպատակներում: Այս մասին այսօր ԱԺ-ում քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, դիմելով օրինագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն ՍԻմոնյանին, ասաց ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Սիմոնյանն ի պատասխան նշեց. ՛՛Ես ընդհանրապես, միշտ ազնիվ եմ եւ կարող եմ ասել, որ շատ-շատերը, այդ թվում նաեւ հաճախ դուք, ինձ նույնիսկ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե ես դա ցանկանամ՛՛:

Սամսոնյանի արձագանքը չուշացավ. ՛՛Ես ուրախ եմ, պարոն Սիմոնյան, ձեր վերածննդի համար՛՛:

՛՛Տիկին Սամսոնյան, ես կարծում եմ՝ Ձեր հարցը շատ ավելի այլ նպատակ էր հետապնդում, որը ես չեմ ողջունում, որովհետեւ մենք այստեղ չենք քննարկում ինձ կամ ձեզ: Մենք այստեղ քննարկում ենք զրպարտություն ու վիրավորանքը, որը կարծում եմ՝ այս դահլիճում որեւէ մեկին անմասն պետք է չթողներ, բայց ես ուրախ եմ, որ այս առավոտով ես ձեզ հնարավորություն տվեցի, որ ինքնարտահայտվեք՛՛,-ասաց Սիմոնյանը:

 

  • Կիսվել: