Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանականության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ:
Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը:
Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 20-ից ավելի թվայնացման ծրագրերն ու այս համատեքստում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Արդարադատության ոլորտի թվայնացումը նախարարության բարեփոխումների կարևորագույն մաս է կազմում:
Արտագնա աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է համալրել պատգամավորներին գործնական գիտելիքներով այն մասին, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը աջակցել խորհրդարանական աշխատանքին` հնարավորություն տալով վերլուծել մեծածավալ տվյալներ, բացահայտել քաղաքականության կարևոր միտումներ և ձևավորել հիմնավորված կանխատեսումներ: