Ալեն Սիմոնյանը Երևանի բոլոր երիտասարդներին հրավիրում է հանդիպման
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում բնակվող երիտասարդներին հրավիրում է հանդիպման:
«Հաշվի առնելով, որ հանդիպումներին մասնակցել ցանկացող երիտասարդները տարբեր վարչական շրջաններից են, որոշել ենք չառանձնացնել վարչական շրջանները և հաջորդ հանդիպումներն անցկացնել՝ ներառելով Երևանի բոլոր երիտասարդներին։
Սիրելի՛ երիտասարդ, եթե բնակվում ես Երևան քաղաքում, հետաքրքրված ես երիտասարդներին վերաբերող հարցերով, ապա կարող ես մայիսի 28-ին՝ ժամը 18:00, ՀՀ Ազգային ժողովի այգում մասնակցել ինձ հետ ազատ ձևաչափով հետաքրքիր հանդիպմանը՝ անցնելով հետևյալ հղումով:
Հանդիպմանը մասնակցելու են առաջին 100 դիմողները»,- ասվում է գրառման մեջ։