Շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ:
՛՛Մեր վարչապետ արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ, Հայաստանը՝ հետը։
Մենք քո կողքն ենք, քո ժողովուրդը քո կողքն է։ Դու մենակ չես, մենակ չես եղել ու մենակ չես լինելու։
Շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը՝ հրապարակելով տեսանյութ։