շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինան վերսկսում է միջազգային չվերթները՝ այդ թվում դեպի Երևան

Ուկրաինան վերսկսում է միջազգային չվերթները՝ այդ թվում դեպի Երևան

Ուկրաինական ավիաընկերությունները վերսկսում են միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցուցակում է: AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի միջազգային ավիաուղիները մտադիր են վերսկսել չվերթները հուլիսին և ևս 16 չվերթ օգոստոսին։

Հուլիսի 1-15-ը ՈւՄԱ-ն ծրագրում է իրականացնել չվերթներ Կիեւից Ստամբուլ, Օդեսայից եւ Կիեւից Թել Ավիվ:Բացի այդ, նախատեսվում են Կիեւ-Ամստերդամ, Կիեւ-Փարիզ, Կիեւ-Թբիլիսի, Կիեւ-Լառնակա, Կիեւ-Աթենք, Կիեւ-Լոնդոն, Կիեւ-Տորոնտո չվերթներ:

Ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ ուղղությունների ցուցակում են նաեւ՝ Ֆրանկֆուտ, Փարիզ, Բաթում, Նիցցա, Հռոմ, Նեապոլ, Բաքու, Բեռլին, Միլան, Մյունխեն, Պրահա, Երեւան, Մադրիդ, Վիեննա, Բարսելոնա եւ Քիշնեւ: 

  • Կիսվել: