ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինացի ազգայնականները դաժանորեն ճնշում են հումանիտար միջանցքներով Ռուսաստան դուրս գալու ցանկացած փորձ․ ՌԴ ՊՆ

Ուկրաինացի ազգայնականները դաժանորեն ճնշում են հումանիտար միջանցքներով Ռուսաստան դուրս գալու ցանկացած փորձ․ ՌԴ ՊՆ

Ուկրաինացի ազգայնականները դաժանորեն ճնշում են հումանիտար միջանցքներով Ռուսաստան դուրս գալու ցանկացած փորձ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբի պետ, ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միզինցեւն ընդգծել է, որ «ինչպես էլ զարգանա իրավիճակը, ինչ միջոցներ էլ ձեռնարկի կիեւյան ռեժիմը իր ահավոր հանցագործությունները թաքցնելու համար, այդ թվում՝ ՄԱԿ-ի անհեռատես, անբարեխիղճ աշխատակիցների, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների օգնությամբ, վաղ թե ուշ քաղաքակիրթ աշխարհը կիմանա իր ժողովրդի դեմ կատարվող բոլոր վայրագությունների մասին»։ «Այս տվյալների բազան ուղղակի վկայություն կդառնա Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ Կիեւի իշխանությունների անօրինականությունների եւ հանցագործությունների մասին»,- եզրափակել է նա։ «Ցավոք, ուկրաինական կողմին առաջարկված տասը երթուղիներից՝ երկուական Կիեւից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից եւ Մարիուպոլից, ընդ որում յուրաքանչյուր քաղաքից մեկական դեպի Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաեւ՝ Կիեւի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներով մեկական դեպի Լեհաստան, Մոլդովա, Ռումինիա, պաշտոնական Կիեւը հաստատել են միայն մեկ երթուղի` Սումի քաղաքից Պոլտավայով մինչեւ Լեհաստանի հետ սահման»,- ասել է նա:

Միզինցեւի խոսքով՝ այս ճանապարհով տարհանվել է 723 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի 576, Չինաստանի 115, Հորդանանի 20, Թունիսի 12 քաղաքացի։

Միզինցեւը հայտնել է, որ Կիեւի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները եւ քաղաքների ղեկավարները հրահանգներ են ստացել թույլ չտալ Ռուսաստանի Դաշնություն տարհանման որեւէ փորձ։

Միզինցեւի խոսքով՝ Կիեւի իշխանությունները շարունակում են մերժել Կիեւից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից եւ Մարիուպոլից դեպի Ռուսաստանի տարածք խաղաղ բնակիչների տարհանման բոլոր հիմնական ուղիները։

Միզինցեւն ընդգծել է, որ ըստ ռուսական տվյալների բազայի, հաշվի առնելով անցած օրերը, Ուկրաինայի կոնկրետ քաղաքացիներից արդեն 2 541 367 դիմում փաստաթղթային մշակում է անցել, ինչպես նաեւ օտարերկրացիներից՝ Ուկրաինայի 1917 բնակավայրերից իրենց փրկելու եւ տարհանելու խնդրանքով:

  • Կիսվել: