Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
2025 թվականի հունիսի 22-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է: Այդ օրը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում:
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով դուրս են բերվելու՝
- Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
- Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
- Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
- Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
- Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
- Սկևռայի մասանց պահարանը:
Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու, ինչպես նաև Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ մեր հավատարմությունը և զորակցությունը ցույց տալու նպատակով մի խումբ կազմակերպություններ առաջարկում են ուխտերթով 2025թ. ժամը 10:00-ից քաղաք Էջմածնի սկզբնամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից միասին քայլել դեպ Մայր Տաճար՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին:
10:00-ին Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից ուխտերթի մեկնարկ
Ստորև նշված հասարակական կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում և դատապարտում են բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ 18.06.2025թ. դատարանի ընդունած որոշումը:
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյան
«Մեզ բացակա չդնեք» ՀԿ Նախագահ՝ Սաթիկ Խլղաթյան
«Պաշտպան» ՀԿ Նախագահ՝ Անահիտ Գրիգորյան
Զոհված և հաշմանդամ դարձած «Փառքի զինվոր» ՀԿ նախագահ՝ Լուսյա Ավետիսյան
«Նրանք զոհվեցին Ձեզ համար» բարեգործական ՀԿ նախագահ՝ Վահագն Հովհաննիսյան
«Ազատամարտիկ ՌՀԿ» նախագահ՝ Ալլա Նիկողոսյան