կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է․ Տեսանյութ

Ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է․ Տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման գործընթացին։

«Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: