հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թվիթերյան ծաղրանկարների պատճառով ռուս դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Թվիթերյան ծաղրանկարների պատճառով ռուս դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մարտի 25-ին կանչել է ռուս դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության թվիթերյան էջում հրապարակված ծաղրանկարների պատճառով։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Ծաղրանկարները տեղադրվել էին Թվիթերում այս շաբաթվա սկզբին։

Դրանցից մեկում պատկերված են եղել եվրոպական երկրները՝ ծնկաչոք, մեկ ընդհանուր լեզուն երկարացրած դեպի ԱՄՆ-ը մարմնավորող քեռի Սեմը։ Դրան կից գրված է եղել․ «Եվրոպական համերաշխությունն, ինչպես որ կա»։ 

Երկրորդ նկարում պատկերված է եղել անկողնում մեռնող Եվրոպան, որին ԱՄՆ-ը և ԵՄ-ն ներարկում են թույն՝ «նեոնացիզմ», «ռուսաֆոբիա» և «Քովիդ-19» անվանումներով։ Դեսպանին կանչելուց հետո ծաղրանկարները ջնջվել են։

  • Կիսվել: