ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում ունենք ՀՀ 56 քաղաքացի, նախապատրաստվում է նրանց վերադարձը. Ադոնց

Թուրքիայում ունենք ՀՀ 56 քաղաքացի, նախապատրաստվում է նրանց վերադարձը. Ադոնց

«Մենք տիրապետում ենք իրավիճակին և Թուրքիայում ունենք 56 ՀՀ քաղաքացի, hիմա ակտիվ աշխատանք ենք իրականացնում, նախապատրաստվում է նրանց վերադարձը»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նա նշեց, որ նաև խնդրել են Մայր Աթոռի օգնությունը այդ խնդիրը լուծելու համար:

Հարցին, թե Ստամբուլում ապրող հայաստանցիների շրջանում որոշակի խուճապ է, քանի որ լուրեր են տարածվել այն մասին, թե իրենք պետք է գնան Պատրիարքարան ու գրանցվեն Հայաստան վերադառնալու համար, փոխնախարարը պատասխանեց․

«Կհորդորեի չանհանգստանալ, այնուամենայնիվ, վերադարձը ապահովելու համար պետք է գնահատել իրավիճակը, առանց գրանցման և կապի՝ մեր քաղաքացիների հետ իրավիճակը գնահատել անհնարին է, իսկ օբյեկտիվ պատճառներով մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն Թուրքիայում և մենք փոխգործակցում ենք Մայր Աթոռի հետ այս առումով։ Պետք չէ վախենալ այնտեղ գրանցվելուց, գրանցվելու օրակարգը շատ նեղ է և շատ սահմանափակ, դա Հայաստան վերադառնալու հարցն է միայն»:

  • Կիսվել: