երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63 մ է. Լևոն Ազիզյան

Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63 մ է. Լևոն Ազիզյան

Արդեն 25 տարի անընդմեջ օգոստոսի վերջին կիրակին նշվում է, որպես Սևանա լճի օր: Այս մասին գրում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը․

«Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների

Սևանա լճի մակարդակը 2024թ. օգոստոսի 25-ին 1900,63մ է.

4սմ-ով բարձր՝ 2022 թվականի նույն օրվա մակարդակից

21սմ-ով բարձր՝ 2023 թվականի նույն օրվա մակարդակից

4,31մ-ով բարձր՝ երբևիցե դիտված նվազագույն մակարդակից(2002 թվական)

Սևանա լճի ծավալը 2024թ. օգոստոսի 25-ին 38,34 մլրդ խոր.մ է՝ 5,42 մլրդ խոր.մ-ով ավել երբիցե դիտված նվազագույն ցուցանիշից:

Սևանա լճի մակերեսը  2024թ. օգոստոսի 25-ին 1279,74 քառ.կմ է՝ 43,42 քառ կմ-ով ավել երբիցե դիտված նվազագույն ցուցանիշից»:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարին առանձնահատուկ էր առատ տեղումներով՝ հատկապես գարնանը, ինչն ապահովեց ջրամբարների և լճի մակարդակի բաձրացումը, սակայն գործադիր մարմինը շարունակում է ոռոգման համար Սևանա լճից միլիոնավոր խորանարդ մետր ջուր վերցնել։

  • Կիսվել: