չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Կրոկուսի» դեմ հարձակումից հետո ԻՊ ահաբեկիչները Մոսկվայում պատրաստում էին երկրորդը. Hurriyet

«Կրոկուսի» դեմ հարձակումից հետո ԻՊ ահաբեկիչները Մոսկվայում պատրաստում էին երկրորդը. Hurriyet

Թուրքիայի հետախուզությունն օգնել է հաստատել եւս մեկ գրոհ, որն ԻՊ ահաբեկիչները նախատեսում էին իրականացնել Մոսկվայում «Կրոկուս սիթի հոլի» դեմ հարձակումից հետո, գրել է Hurriyet թուրքական թերթը։

Թերթի տվյալներով՝ ահաբեկիչները, որոնք ներկայացնում էին ԻՊ-ի օղակը «Վիլայաթ Խորասան» անունով, պատրաստվում էին «Կրոկուսից» հետո երկրորդ գրոհը կազմակերպել լեփլեցուն առեւտրի կենտրոնում։ Թուրքական հետախուզությունը կապվել է Մոսկվայի հետ եւ տեղեկացրել այդ մասին։ Այդ տվյալները, ինչպես գրել է Hurriyet-ը, ստացվել էին կազմակերպության անդամներից։ Թերթն այլ մանրամասներ չի ներկայացնում։

Թերթը նաեւ նշում է, որ թուրքական հատուկ ծառայությունները, որոնք երկար ժամանակ հետեւել են «Վիլայաթ Խորասանի» գործունեությանը, Սանտա Մարիա եկեղեցու դեմ (Ստամբուլ) հարձակումից հետո 2024թ. հունվարին հարցաքննել են մի շարք անձանց եւ պարզել կապը ռուսական կողմի հետ։

Մարտի 22-ին մի քանի ահաբեկիչներ թափանցել են «Կրոկուս սիթի հոլ» «Պիկնիկ» խմբի համերգից առաջ եւ կրակ բացել մարդկանց վրա։ Հանդիսասրահում հրդեհ է սկսվել, շենքն սկսել է փլուզվել։ Ահաբեկչության եւ հրդեհի հետեւանքով  զոհվել է ավելի քան 140 մարդ, ներառյալ մի քանի երեխաներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: