երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
10։0. Մարատ Աճեմյանը` Եվրոպայի չեմպիոն

10։0. Մարատ Աճեմյանը` Եվրոպայի չեմպիոն

Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլամբեկ Կոստոևի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։

Հիշեցնենք՝ Աճեմյանը երեկ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ փուլ։

Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը (60 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։

Արծաթե մեդալակիր դարձավ նաև Յուրի Մխիթարյանը (51 կգ)։

  • Կիսվել: