շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Կայացել է ՀՅԴ Արցախի կառույցների ընդլայնված կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նվիրված Արցախի հետ կապված ներկա իրողություններին

Կայացել է ՀՅԴ Արցախի կառույցների ընդլայնված կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նվիրված Արցախի հետ կապված ներկա իրողություններին

Հունիսի 22-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցների ընդլայնված կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նվիրված Արցախի հետ կապված ներկա իրողություններին, հայտնում են ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջում:

Խորհրդաժողովին զեկույցներով հանդես են եկել Լեռնիկ Հովհաննիսյանը (թեմա՝ «Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմից և 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո»), Լենա Խաչատրյանը (թեմա՝ «Արցախցիների վերադարձի իրավունքը») և Տաթևիկ Աղաջանյանը (թեմա՝ «Արցախցիների բնակարանային ապահովման գործընթացի և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ»)։

Ներկաները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին և հանդես եկել թեմաների վերաբերյալ իրենց առաջարկներով ու դիտողություններով։

  • Կիսվել: