Մենք կշարունակենք լինել մեկ բռունցք և մեկ սիրտ՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանի զինված ուժերին՝ բանակի օրվա կապակցությամբ։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք կշարունակենք լինել մեկ բռունցք և մեկ սիրտ՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ: Շնորհավորում ենք Ադրբեջանին զինված ուժերի ստեղծման 106-րդ տարեդարձի կապակցությամբ, որը հերոսաբար և անձնուրաց ծառայում է հանուն մեր ադրբեջանցի եղբայրների խաղաղության և անվտանգության»:


