շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ

Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ

Հունիսի 29-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ:

Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը և թիթեղները՝ մոտ 10 քմ։

  • Կիսվել: