Ծիծեռնակաբերդում երաժիշտները համերգին մասնակցել են +4°C-ին՝ գրեթե ձմեռային եղանակին․ նախարար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ի երեկոյան 105-րդ տարելիցի համերգին մասնակցող երաժիշտներն իրենց կատարումներ մատուցել են բացօթյա +4°C-ին՝ գրեթե ձմեռային, ցուրտ եղանակին։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը տևեց մինչև լուսաբաց։


