ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հուշակոթողին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հանրապետության նախագահն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

  • Կիսվել: