ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թշնամու անօդաչուի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր

Թշնամու անօդաչուի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր

Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը։

Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան:

Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

 

  • Կիսվել: