Ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունենք․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է այս շաբաթ առավել խստությամբ պահպանել սահմանափակումները, որ կառավարությունը լավ ցուցանիշների դեպքում կարողանա սահմանափակումների թուլացման մարտավորություն որդեգրել հաջորդ երկուշաբթի օրվանից:
«Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ և լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսել ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,-ասաց Փաշինյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում։
Ըստ վարչապետի՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիետների համար նախատեսված է 1400 մահճակալ, սակայն այս պահին դրանց միայն կեսն է զբաղված, ինչը նշանակում է, որ շատ լարված վիճակ չէ:
Նա, շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին, նկատեց, որ ծայրահեղ ծանր դեպքերը նվազել են։



