երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտները 650-ն են, որից 43-ը միացված են թոքերի արհեստական շնչառական սարքերին

Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտները 650-ն են, որից 43-ը միացված են թոքերի արհեստական շնչառական սարքերին

Այսօր ունենք կորոնավիրուսի հաստատված 182 նոր դեպք, և նոր դեպքերի քիչ թիվը պայմանավորված է ոչ աշխատանքային օրը կատարած քիչ թեստավորմամբ, այդ մասին այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը դարձյալ բարձր է՝ 650 անձ, որից 43-ը միացված են թոքերի արհեստական շնչառական սարքերին։ Առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ հոսպիտալացման սպասող պացինետ չկա։

«Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալներն ու թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են, այսինքն՝ այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա»,- ասաց նախարարը։

Թորոսյանը նշեց, որ իրականացվող միջոցառումները պետք է շարունակվեն, իսկ արտակարգ դրության ռեժիմի առնվազն 1 ամսով երկարացումը անհրաժեշտ է։

«Եթե մեր շատ վաղ գնահատականերով, այս կայուն ու մի քիչ թեթև վիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ ևս կայացվեն», - ասաց Թորոսյանը։

  • Կիսվել: