երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծաղկաձորում ՌԴ 31-ամյա քաղաքացին ձյունագնացով բախվել է ծառին, կա վիրավոր

Ծաղկաձորում ՌԴ 31-ամյա քաղաքացին ձյունագնացով բախվել է ծառին, կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 11-ին, ձյունագնացի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» հացատան հարևանությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին՝ 31-ամյա Վոլոդյա Մակարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Մեծամոր համայնքում, վարելով ձյունագնաց (Буран)՝ կորցրել է կառավարումը և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մակարյանը մարմնական «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Պողոսյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: