Պարզվել է Ծաղկաձորում կվադրոցիկլի մասնակցությամբ ողբերգական վթարի հետևանքով մահացած և վիրավորում ստացած անչափահաս աղջիկների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին, Ծաղկաձոր քաղաքի Զ․ Հարությունյան փողոցում «Բագի» կվադրոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։
Կողաշրջման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են։
Կարճ ժամանակ անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի և ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կվադրոցիկլը վարած Ա․ Առաքելյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:
Դեպքի վայր էին ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկիանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Կարեն Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանությա Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանն ու դատախազի տեղակալ Դավիթ Թովմասյանը:
Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: