հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից

Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նա լարված հարաբերություններ ունի նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Ծաղիկ Վարդանյանը Առողջապահության նախարարության հնաբնակներից էր։

Նշենք, որ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո նախկին ՀՀԿ-ական Վարդանյանը կարողացել էր  մտերիմ հարաբերություններ հաստատել այդ ժամանակ նախարար նշանակված Արսեն Թորոսյանի հետ և պահպանել պաշտոնը, սակայն գործող նախարար Անահիտ Ավանեսանի հետ ուներ լարված հարաբերություններ:

Նախարարությունից հայտնեցին, որ Ծաղիկ Վարդանյանին հայտարարվել է երկու խիստ նկատողություն և նա աշխատանքից ազատվել է։

  • Կիսվել: