շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տրանսպորտային հանգույցը վտանգավոր է. փակվել է Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը

Տրանսպորտային հանգույցը վտանգավոր է. փակվել է Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը

Մ3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,400 կմ հատվածում՝ Սև ջուր գետի վրա գնտվող /Լուսագյուղի / կամրջի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար, հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվում է։

Հնարավոր վտանգներից խուսափելու համար մասնագետների առաջարկով երկու օրով՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, շինարարների կողմից իրականացվելու են ամրացման աշխատանքներ։

Բեռնատարների համար առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել և փոխել երթևեկի ուղղությունը՝ ընտրելով Հ 12 Արաքս-Ռանչպար-Մասիս այլընտրանքային ավտոճանապարհը, իսկ մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է գյուղամիջյան շրջանցիկ ճանապարհները։

 

  • Կիսվել: