շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թորոսյանն այցելել է «ԱրԲեՍ» առողջության և «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոններ

Թորոսյանն այցելել է «ԱրԲեՍ» առողջության և «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոններ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «ԱրԲեՍ» առողջության և «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոններ: «Օրթեզ» կենտրոնը զբաղվում է երեխաների և մեծահասակների, այդ թվում՝ զինվորների պրոթեզավորմամբ։

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանի ուղեկցությամբ պատգամավորը ծանոթացել է կենտրոնի շենքային պայմաններին և պրոթեզավորման գործընթացին։

Հոկտեմբերի 21-ին «Օրթեզ» կենտրոնի և ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչն էականորեն բարձրացնելու է մատուցվող ծառայությունների որակը:

Արսեն Թորոսյանը շրջել է նաև «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, որտեղ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Պլանավորվում է կենտրոնում կառուցել վերականգնողական բուժօգնության լողավազան՝ մեծերի և փոքրերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի հիմնախնդիրները, արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ։

Արսեն Թորոսյանը ընդգծել է ոլորտի կարևորությունը մեր երկրի համար և նշել, որ այն միշտ պետք է լինի պետության ու կառավարության հոգածության ներքո։

  • Կիսվել: