հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2020
«Թոխմախի լճի» մոտակայքում մեքենան շրջվել է․ կան տուժածներ

«Թոխմախի լճի» մոտակայքում մեքենան շրջվել է․ կան տուժածներ

Մայիսի 17-ին, ժամը 22։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ատացվել, որ Երևանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ «Թոխմախի լճի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Զ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, արգելապատնեշին և շրջվել՝ վնասելով էլեկտրական սյունը և արգելապատնեշը՝ մասամբ։

Վարորդը և ուղևոր Ռիտա Ի․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: