կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
ՏԿԵՆ տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՏԿԵՆ տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ՖԶԳ) ներկայացուցիչներին:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Զարգացման Ֆրանսիական գործակալության միջև առկա համագործակցությունը, խորացումը և ամրապնդումը։

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները նշել են, որ կա հնարավորություն համագործակցության ուղղությունները ընդլայնելու և զարգացնելու, ենթակառուցվածքները բարելավելու և կառուցելու, մասնավորապես` տրանսպորտի, թափոնների կառավարման և քաղաքաշինության ոլորտներում։

Վաչե Տերտերյանը նշել է, որ Ֆրանսիայի ռեգիոնների ու քաղաքների և Հայաստանի մարզերի ու համայնքների միջև առկա է մեծ համագործակցություն և կարող ենք զարգացնել առկա կապերը և միաժամանակ ստեղծել նոր կապեր։

Այս համատեքստում նախարարի տեղակալը առաջարկել է ֆրանսիական կողմին դիտարկել Ալավերդի համայնքի հետ համագործակցության հնարավորությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներդրումային ծրագրերի մշակման գործընթացում տրամադրվող տեխնիկական աջակցության, համայնքների ապակենտրոնացման գործընթացում աջակցության, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:

  • Կիսվել: