չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ՏԿԵ նախարարն ահազանգում է, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

ՏԿԵ նախարարն ահազանգում է, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ահազանգում է, որ Երևանից և մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան՝ մասնակցելու ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի անցկացվող հավաքներին։ 

Դավիթ Խուդաթյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ֊ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։

Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»,- գրել է Խուդաթյանը:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, որն այն ձեռք է բերել 2015 թվականին «ԻՆտեր ՌԱՕ» խմբից։ 

 

  • Կիսվել: