ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը ուղղաթիռով տեղափոխվեց Խուստուփի լանջեր․ տեսանյութ

Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը ուղղաթիռով տեղափոխվեց Խուստուփի լանջեր․ տեսանյութ

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը ապրիլի 21-ին և 22-ին Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով։  Առաջին համերգը կլինի Կապանի Խուստուփ լեռան լանջերի՝, Փսկու Խութ կոչվող բլրի վրա, երկրորդը՝ ապրիլի 22-ին՝ Շվանիձորի մշակույթի տանը։

Համերգին ընդառաջ կազմակերպիչները դաշնամուրը Կապանից ուղղաթիռից կախված թռցրել են դեպի Խուստուփի լանջերը։

Ավելի վաղ, խոսելով իր համերգի մասին, Համասյանը նշել էր, որ  «Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»։

  • Կիսվել: