շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տղամարդը էլեկտրական աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

Տղամարդը էլեկտրական աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բուդաղյան 3 հասցեում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի բակում տեղադրված 4868 հոսանքի էլեկտրաենթակայանի դիմաց հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 70-ամյա Մայիս Պետրոսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պետրոսյանը մահացել է էլեկտրահարման հետևանքով։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբն ահազանգից կարճ ժամանակ անց օպերատիվորեն են ժամանել, սակայն նա արդեն մահացել էր։

  • Կիսվել: