չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

  • Կիսվել: