չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Telegram-ի և Signal-ի աշխատանքի հնարավոր արգելափակման փորձեր Հայաստանում

Telegram-ի և Signal-ի աշխատանքի հնարավոր արգելափակման փորձեր Հայաստանում

2022թ․ մայիսի 16-ին՝ առավոտյան 9։05 և 9:32,CyberHUB-AM-ը արձանագրել է Telegram-ի աշխատանքի հնարավոր արգելափակման փորձեր։ Նույն օրը 17:45 արձանագրվել է նմանատիպ փորձ նաև Signal-ի նկատմամբ։

Նշենք, որ նախորդած օրերի, անգամ ամիսների ընթացքում Telegram-ի կամ Signal-ի նման արգելափակումների փորձեր չեն արձանագրվել։

CyberHUB-AM-ի և Երևանի մամուլի ակումբի համատեղ ջանքերով ստեղծված Blocks.am հարթակը չափումներ է իրականացնում 30 րոպեն մեկ պարբերականությամբ`  դիտարկելով հայաստանյան ավելի քան երկու հարյուր կայքերի, ինչպես նաև առավել շատ օգտագործվող սոցիալական ցանցերի, հաղորդակցության հարթակների, VPN ծառայությունների հասանելիությունը հայաստանյան մի շարք օպերատորների ցանցերում։

Իրականացրած չափումները այնուհետև ուղարկվում են ինտերնետային գրաքննության դեմ պայքարի համար ստեղծված Ցանցային խափանումների դիտորդ հարթակ (OONI), որին անդամակցում են հեղինակավոր միջազգային տեխնոլոգիական և իրավապաշտպան կազմակերպություններ։

  • Կիսվել: