Դուրովը Ֆրանսիայից չի կարող հեռանալ մինչև 2025 թվականի մարտ ամիսը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայից չի կարող հեռանալ մինչև 2025 թվականի մարտ ամիսը, տեղեկացնում է Paris Match-ը։
Նշվում է, որ Դուրովը 5 միլիոն եվրոյի գրավը կվճարի մաս-մաս. 1 մլն-ը՝ միանգամից, մյուս մասը՝ 4 ամսվա ընացքում 1-ական մլն։
Հաղորդվում է նաև, որ Telegram-ի գրասենյակն այդպես էլ խուզարկության օրդերի մասին ոչ մի ծանուցում չի ստացել․ «Դա ձերբակալման օրդեր չէր, այլ պարզ խուզարկության օրդեր, որն այդպես էլ Դուրովին չհասավ»,-հայտնում է աղբյուրը: