Թեհրանից ժամանեց հերթական ինքնաթիռը. ուղևորներից ոչ մեկը չի ունեցել սուր շնչառական վարակի ախտանիշ. նախարար
ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է այն մասին, որ Թեհրանից ժամանել է հերթական ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով: Նա նշել է, որ ուղևորներից ոչ մեկը չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ, և նրանք բոլորը կլինեն տնային հսկողության տակ։
Նախարարը գրել է. «Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։
Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկը չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։
Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»: