ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը Ֆեթր տոնի առթիվ շնորհավորել է Իսլամական հեղափոխության առաջնորդին և պետական այրերին

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը Ֆեթր տոնի առթիվ շնորհավորել է Իսլամական հեղափոխության առաջնորդին և պետական այրերին

​​​​​​​Թեհրանի հաոյց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը Իսլամական Ֆեթր տոնի առիթով հանուն Թեհրանի Հայոց Թեմի ողջ ժողովականության և ժողովրդի շնորհավորական գրեր է հղել Հեղափոխության առաջնորդ Այաթ. Ալի Խամենեի-ին, Հանրապետության Նախագահին, Օրենսդիր և Դատական կառույցների նախագահներին, պատկան նախարարներին և պետական այրերին, գրում է parstoday.com-ը:

Իր շնորհավորական գրի մեջ առաջնորդ Սրբազան հայրը անդրադառնալով կառավարության՝ կորոնաժահրի հաղթահարման  դեմ տարած աշխատանքներին, մաղթեց, որ որքան հնարավոր է արագ ձևով համաճարակի պատվաստը գտնվի, որպեսզի կարելի լինի ավելի մեծ աղետների առաջքը առնել։

՛՛Այս առիթով մի անգամ ևս շնորհավորում ենք Իրանի ազնիվ ժողովրդին « Ֆեթր» տոնի առիթով և բոլորին մաղթում ենք առողջություն, հաջողություն և խաղաղ կեցություն։ Այս օրերին աշխարհը մեծ տագնապի եւ կորոնա ժահրի մարտահրավերի դեմ հանդիման է գտնվում։ Տոնական այս օրերին բոլորիս աղոթքն ու մաղթանքը այն է, որ մարդկությունը իր միասնականությամբ կարողանա,որքան շուտ հաղթահարել այս համաճարակին եւ ժողովուրդները վերագտնեն իրենց խաղաղությունն ու հոգևոր կյանքը։

ԴԻվԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ՛՛,-ասված է շնորհավորանքի մեջ:

  • Կիսվել: