ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Թեհմինա Վարդանյանը դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից

Թեհմինա Վարդանյանը դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից

Երևանի քաղաքի ավագանու «Լույս» դաշինքի և  «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դադարեցնում է իր անդամակցումը կուսակցությանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։

«Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:
Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ:

Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:

Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:
Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:

Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:

Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:

Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»,- գրել է նա։

  • Կիսվել: