շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին

«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում՝ «Ուիգմորում», իրավապահնների կողմից խուզարկություններ իրականացնելուն։

«Ես ինքս տեղյակ չեմ, ես կառավարությունում նիստի էի, էնտեղից եկել եմ այստեղ, շատ բան չգիտեմ: Ինքս ծանոթացելու եմ լրատվությունից, կխնդրեմ հարցն իրենց ուղղել, և իրենք պարզաբանումներ կտան»,- ասաց նախարարը:

Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»։

 

  • Կիսվել: