ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղի է ունեցել «Կանայք դիվանագիտության մեջ» թեմայով հանդիպում-քննարկում

Տեղի է ունեցել «Կանայք դիվանագիտության մեջ» թեմայով հանդիպում-քննարկում

Շարունակելով Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գենդերային հավասարության պորտֆելի թիմը ՄԱԶԾ առցանց հարթակում կազմակերպել էր «Կանայք դիվանագիտության մեջ» թեմայով հանդիպում-քննարկում, որի հյուրն էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին ՄԱԶԾ տարբեր ձևաչափեր ներկայացնող Հայաստանի մարզերի ավելի քան 40 կին և երիտասարդ գործընկերներ։
 
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պատմության ընթացքում դիվանագիտության մեջ կանանց դերին, արձանագրված փոփոխություններին և առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական համակարգում կանանց ներկայացվածությանը և ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ մինչ օրս ՀՀ ամենաերիտասարդ կին խոսնակի դիվանագիտական ծառայության առանձին դրվագների։
 
Հանդիպման նպատակը ՀՀ մարզերի հեռավոր համայնքների ՄԱԶԾ կին և երիտասարդ գործընկերներին հարթակ տրամադրելն էր՝ առցանց ձևաչափով մասնակցելու Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին և համատեղ վերարժևորելու հայ կին դիվանագետների շարունակական նվիրված աշխատանքը ինչպես իրենց դիվանագիտական ծառայության մեջ, այնպես և բանակցային և խաղաղության գործընթացներում։
 
Հանդիպումը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի
կողմից ֆինանսավորվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրերի շրջանակում։ Երկու ծրագրերն էլ իրականացվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: