հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը

Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը

Այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային իրազեկման միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել է շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը։

Մասնակիցներն անդրադարձել են ծրագրի մանրամասներին՝ այս համատեքստում կարևորելով ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններն ու հրատապ կարիքներին արագ արձագանքը։

Ներկայացվել է ծրագրի շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը, բողոքների լուծման մեխանիզմը, ինչպես նաև քննարկվել է մոնիթորինգին և հաշվետվականությանն առնչվող մի շարք հարցեր։

Բանախոսներն ընդգծել են 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով տուժած արցախցիների ժամանակավոր եկամուտների ստեղծման, գյուղական համայնքներում սոցիալական համախմբվածության և զբաղվածության խթանման, աշխատանքային տարիքի արցախցիների՝ աշխատաշուկայում ներգրավվման կարևորությունը։

Հիշեցնենք, որ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» ծրագրի շրջանակում պատրաստակամություն է հայտնել 4 միջոցառման համար հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

 

  • Կիսվել: