երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ աջակցության ծրագրի շրջանակում

Ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ աջակցության ծրագրի շրջանակում

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
«Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ https://mlsa.am/news/910
 
Դիմում լրացնելու ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://mlsa.am/news/916»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: